ՑԱՆԿԱՑԱԾ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ<br /> ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՎԵԼԻ ՔԱՆ ՀՐԱՏԱՊ Է,- ԿԱՐԾՈՒՄ Է «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-Ի<br /> ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ<br />


ՑԱՆԿԱՑԱԾ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ
ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՎԵԼԻ ՔԱՆ ՀՐԱՏԱՊ Է,- ԿԱՐԾՈՒՄ Է «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-Ի
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

  • 22-05-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության էներգաարդյունավետության նախագծերի առեւտրայնացման ծրագիրը «Արշինինվեստբանկ»-ի բանկի հետ մայիսի 22-ին կազմակերպել էր «Առաջին քայլերը դեպի էներգաարդյունավետության ֆինանսավորում» թեմայով քննարկում: «Արշինինվեստբանկ»-ի հետ իրականացվելիք էներգաարդյունավետության նախագծերի առեւտրայնացման ծրագրի նպատակն է զարգացնել էներգաարդյունավետության ֆինանսավորումը Հայաստանում նպատակային վարկային ծրագրերի եւ հնարավոր ֆինանսական գործիքների կիրառման միջոցով: Ինչպես նշեց բանկի վարչության նախագահ Արամ Անդրեասյանը, ցանկացած բնագավառում էներգաարդյունավետության ռեժիմի կիրառումը ավելի քան հրատապ է եւ էներգակիրների գների աճի պայմաններում էներգիայի անարդյունավետ օգտագործումը շռայլություն կլինի: Նշվեց, որ քննարկման նպատակն էր բանկի հաճախորդներին, որոնց թվում են մի շարք խոշոր արդյունաբերական եւ հանրային ծառայություններ մատուցող ձեռնարկություններ, ներկայացնել էներաարդյունավետության տեխնոլոգիաների կարեւորությունը, դրանց բնապահպանական օգուտները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play