ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ ԿԼԻՆԻ<br />


ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ ԿԼԻՆԻ

  • 16-05-2008 19:25:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը: Այդ օրը Երեւանի եւ մարզերի բոլոր թանգարանների մուտքը այցելուների համար ազատ կլինի: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարարության թանգարանների եւ գրադարանների բաժնի պետ Անահիտ Գալստյանը, Հայաստանում ներկայումս գործում են 110 պետական եւ ոչ պետական թանգարաններ, տուն-թանգարաններ եւ արգելոց-թանգարաններ, որոնցից 60-ը գտնվում են պետության, իսկ 30-ը` համայնքների պահպանության ներքո: Մնացած թանգարանները գործում են անհատ քաղաքացիների կամ կազմակերպությունների հովանու տակ: Վերջին տարիների ընթացքում թեպետ թանգարաններն ունեցան բազում խոչընդոտներ, սակայն շարունակել են գործել: Որոշ թանգարաններ փակվել են, բայց փոխարենը բացվել են նորերը: Ա. Գալստյանի խոսքերով, Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանը միացել է միջազգային երեք ակցիաների, որոնցից ամենահետաքրքրականը մայիսի 17-ին հայտարարված «Թանգարանային գիշեր» ակցիան է: Հայաստանում Թանգարանների միջազգային օրը նշվում է 1978 թ.-ից:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play