ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԼՂՀ-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ<br /> ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ<br />


ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԼՂՀ-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • 14-05-2008 19:48:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 15-ին Ստեփանակերտում տեղի կունենա ԼՂՀ-ում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կառույցի` Ֆինանսական դիտարկումների կենտրոնի (ՖԴԿ), ստեղծմանը նվիրված խորհրդակցություն: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, խորհրդակցությունը կանցկացվի ՀՀ ԿԲ-ի կողմից ԼՂՀ-ում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի ներդրման հարցում ԼՂՀ իշխանություններին ցուցաբերվող աջակցության ծրագրի շրջանակներում: Խորհրդակցության անցկացման կապակցությամբ մայիսի 14-16-ին Լեռնային Ղարաբաղում է գտնվելու ՀՀ ԿԲ-ի ՖԴԿ-ի պատվիրակությունը: ՀՀ ԿԲ-ի ՖԴԿ-ի կողմից ԼՂՀ իշխանություններին ցուցաբերած տեխնիկական օժանդակության արդյունքում 2007թ.-ի դեկտեմբերի 26-ին ընդունվել է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինասնավորման դեմ պայքարի մասին» ԼՂՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել 2008թ.-ի ապրիլի 9-ին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play