2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ<br /> ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 1,5%-ՈՎ, ԻՍԿ<br /> ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ` 10,2%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ
ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 1,5%-ՈՎ, ԻՍԿ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ` 10,2%-ՈՎ

  • 12-05-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի hունվար-մարտին Հայաստանում առեւտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 281 մլրդ 942,9 մլն դրամ (մոտ 915 մլն 221 հազար ԱՄՆ դոլար), ինչը 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 1,5%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի հունվար-մարտին մանրածախ առեւտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 184 մլրդ 341,6 մլն դրամ, ինչը 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 4,5%-ով: 2008թ.-ի հունվար-մարտին ծառայությունների ծավալը, ընթացիկ գներով, կազմել է 122 մլրդ 553,7 մլն դրամ, ինչը 2007թ.-ի հունվար-մարտի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 10,2%-ով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն