ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ<br /> ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԸ 2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ 7,9%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԸ 2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ 7,9%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 06-05-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործել են 21 վարկային կազմակերպություններ` 40 մասնաճյուղերով: ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, դրանց փաստացի լրացված կանոնադրական հիմնադրամը նշված ժամկետին կազմել է 11 մլրդ 458 մլն 300 հազար դրամ (ավելի քան 37 մլն 295 հազար ԱՄՆ դոլար) եւ 2008թ.-ի առաջին եռամսյակում աճել 4,8%-ով: Վարկային կազմակերպությունների հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2008թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմել է 13 մլրդ 434 մլն 307 հազար դրամ, ինչը այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում աճել է 7,9%-ով: Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունների ծավալը 2008թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմել է 35 մլրդ 339 մլն 991 հազար դրամ եւ 2008թ.-ի առաջին եռամսյակում աճել 14,3%-ով. ընդհանուր ակտիվների ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 48 մլրդ 774 մլն 298 հազար դրամ եւ 12,5%: 2008թ.-ի մարտի 31-ի դրությամբ վարկային կազմակերպությունների 46 մլրդ 271 մլն 641 հազար դրամ ընդհանուր գումարի վարկերի եւ դեբիտորական պարտքերի պորտֆելի 97%-ը կազմել են ստանդարտ վարկերը եւ պարտքերը: Վարկային կազմակերպությունների կողմից ռեզիդենտներին տրված վարկերի, ավանդների, ֆակտորինգով եւ լիզինգով տրամադրված գումարների ընդհանուր ծավալը 2008թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմել է 44 մլրդ 811 մլն 697 հազար դրամ եւ նշված եռամսյակում աճել 13,2%-ով: Արդյունաբերության ճյուղին տրամադրված գումարը կազմել է 4 մլրդ 610 մլն 900 հազար դրամ եւ եռամսյակում աճել է 1,1%-ով, գյուղատնտեսության ճյուղի պարագայում տրամադրված 5 մլրդ 292 մլն 911 հազար դրամ գումարը նշված եռամսյակում աճել է 37,9%-ով, շինարարության ճյուղի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 2 մլրդ 806 մլն 102 հազար դրամ եւ 49%, տրանսպորտի եւ կապի ճյուղի պարագայում, 2 մլրդ 297 մլն 184 հազար դրամ եւ 45,3%: Առեւտրի ճյուղին տրամադրված գումարների ծավալը կազմել է 8 մլրդ 446 մլն 601 հազար դրամ, ինչը 2008թ.-ի առաջին եռամսյակում աճել է 12,9%-ով: Տնտեսության ֆինանսական հատվածին տրամադրվել է 1 մլրդ 368 մլն 917 հազար դրամ գումար, ինչը 2008թ.-ի առաջին եռամսյակում աճել է 10,6%-ով, տրամադրված սպառողական վարկերի ծավալը կազմել է 7 մլրդ 210 մլն 875 հազար դրամ, աճը նշված եռամսյակում` 2,1%: Հիփոթեքային վարկավորման ոլորտում այդ ցուցանիշները կազմել են 4 մլրդ 928 մլն 883 հազար դրամ եւ 8%, այլ ճյուղերի պարագայում` 7 մլրդ 849 մլն 324 հազար դրամ եւ 6,4%: 2008թ.-ի առաջին եռամսյակում վարկային կազմակերպությունների համախառն եկամուտները կազմել են 3 մլրդ 56 մլն 123 հազար դրամ: դիմաց: Այդ ժամանակահատվածում դրանց համախառն ծախսերը կազմել են 2 մլրդ 337 մլն 917 հազար դրամ, զուտ եւ չբաշխված շահույթները 262 մլն 496 հազար դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play