ՄԱՅԻՍԻՆ ՃԱՊՈՆԻԱՅԻՑ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՆԵՐԿՐՎԵՆ<br /> ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ 66 ԿՈՄԲԱՅՆ ԵՎ ՏՐԱԿՏՈՐ<br />


ՄԱՅԻՍԻՆ ՃԱՊՈՆԻԱՅԻՑ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՆԵՐԿՐՎԵՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ 66 ԿՈՄԲԱՅՆ ԵՎ ՏՐԱԿՏՈՐ

  • 30-04-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիայի եւ Չինաստանի կառավարությունների տրամադրած դրամաշնորհային միջոցներով մայիսին Հայաստան կներկրվեն ընդհանուր առմամբ հացահատիկ եւ եգիպտացորեն հավաքող 66 կոմբայն եւ տրակտոր: Ինչպես ապրիլի 30-ի ասուլիսում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, հանրապետությունում նման մեխանիզմների բացակայության պատճառով տարեկան գրանցվել է 12-17% բերքի կորուստ: Միաժամանակ Ս.Գալստյանը նշեց, որ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության եւ Լեհաստանի կառավարության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ցածր տոկոսադրույքով լիզինգով հանրապետություն կներկրվեն տարբեր հզորություն ունեցող տրակտորներ: Նշենք, որ 2004թ.-ից մինչեւ 2008թ.-ի հունվարի 1-ը հանրապետություն են ներկրվել 519 մեքենա-մեխանիզմներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն