ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ<br /> ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՈՒՐՓԱԹԵԹՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ<br />


ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՈՒՐՓԱԹԵԹՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ

  • 29-04-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրիտանական տուրօպերատորներից մեկն արդեն սկսել է Հայաստան-Վրաստան-Թուրքիա երթուղով տուրփաթեթների իրացումը: Այս մասին «ՆՏ»-ի թղթակցին հայտնեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի մրցունակության ավագ փորձագետ Ալան Սաֆերին: Նրա խոսքերով, բրիտանացի զբոսաշրջիկները հետաքրքրված են Հայաստան-Վրաստան տարածաշրջանային տուրփաթեթներով Հայաստան այցելություններով, ինչը պայմանավորված է երկրների միջեւ ավիաչվերթների կարճ` ընդամենը 5 ժամ, տեւողությամբ: Նրա խոսքերով, Հայաստանի ներառմամբ տարածրջանային տուրփաթեթեների ձեռքբերմամբ կարող են հետաքրքրված լինել նաեւ ճապոնացի զբոսաշրջիկները: Նշվեց, որ բացի Վրաստանից, տարածաշրջանի այլ երկրների եւ Հայաստանի ներառմամբ տարածաշրջանային տուրփաթեթների միջազգային շուկայում իրացումը կապված է քաղաքական խնդիրների լուծման հետ: Օրինակ, ամերիկյան շուկայում խնդրահարույց է Իրան-Հայաստան զուգորդմամբ տուրփաթեթների իրացումը: Ծրագրի զբոսաշրջային մարքեթինգի եւ հաղորդակցման խորհրդատու Նադյա Պասկուալի գնահատմամբ, տուրփաթեթներով Իտալիայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների 20-30%-ը երկիր է ուղեւորվում Հայաստան-Վրաստան տարածաշրջանային տուրփաթեթներով: Նրանց տուրփաթեթների տեւողությունը 13-14 օր է, իսկ միայն Հայաստան այցելողներինը` 8-9 օր: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Վրաստանի տուրօպերատորները համագործակցում են մի քանի տարածաշրջանային տուրփաթեթների կազմակերպման ուղղությամբ, եւ նման համակցված ուղեւորությունների ժամանակ զբոսավարների հետ կապված խնդիրներ չեն առաջանում: Նշվեց, որ միջազգային շուկաներում տարածաշրջանային տուրփաթեների իրացումը խթանելու նպատակով, մասնավորապես, Հայաստանի եւ Վրաստանի տուրօպերատոները պետք է համատեղ ջանքեր գործադրեն մարքեթինգային աշխատանքները ակտիվացնելու ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն