Քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր


Քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր

  • 26-03-2011 20:09:57   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանին, խորհրդի մի խումբ անդամների եւ տարբեր բուհերի դասախոսների: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել բանակ-հասարակություն կապերի խորացմանը: Այս համատեքստում Նախագահը ողջունել է տարբեր զորամասերում հանդիպումներ անցկացնելու նախաձեռնությունը` այն համարելով պահանջված ու հրատապ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ նման միջոցառումները պետք է կազմակերպվեն պարբերաբար եւ կրեն շարունակական բնույթ: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը Բ.Սահակյանն հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը առնչվող հարցեր:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play