ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆԻ<br /> «ՓՈՐՁԵՐ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆԻ
«ՓՈՐՁԵՐ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

  • 28-03-2008 18:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Գրողների միությունում (ՀԳՄ) մարտի 28-ին կայացավ գրող, թարգմանիչ Կարինե Աշուղյանի «Փորձեր» ժողովածուի շնորհանդեսը: Գրքում զետեղված են ոչ միայն նրա պատմվածքներն ու հոդվածները, այլեւ աշխարհահռչակ գրողների գործերի թարգմանությունները: ՀԳՄ նախագահի Լեւոն Անանյանի խոսքերով, «Փորձեր» ժողովածուն նոր խոսք է հայ գրականությունում: «Կ.Աշուղյանը իր ստեղծագործություններով փորձում է հասնել իր սիրելի գրողներին, նաեւ փորձում է իր թարգմանությունների շնորհիվ հայ ընթերցողին ներկայացնել համաշխարհային գրականության գլուխգործոցները»,- նշեց Լ.Անանյանը: «Գրելն ինձ համար շնչելու նման մի բան է, որից խուսափելն անհնար է»,- ասաց Կ.Աշուղյանը` հավելելով, որ իր հաջորդ գիրքը անվանվելու է «Մարտի 1»` նվիրված ՀՀ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձություններին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play