Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է դիտարկումները
Ազատության հրապարակում
25-03-2011 15:56:52 | Հայաստան | Իրավունք
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Ազատության հրապարակ դիտարկում իրականացնելու եւ եւ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությանը հաջորդող օրերի զարգացումներին հետեւելու համար:
«Պաշտպանը տեղյակ է, որ հրապարակում վրան է տեղադրվել հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի համար, եւ ներկայումս նա ապահովված է իր բողոքի ակցիան իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններով`ունի վրան եւ տաքացուցիչ, ինչպես նաեւ պարբերաբար անարգել կատարվում են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ: Պաշտպանի գրասենյակը շարունակում է դիտարկումները»,- ասված է ՄԻՊ-ի գրասենյակի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում։