ԵՎՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> 4 ԹԻՄԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՉԴԱՐՁԱՎ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ
4 ԹԻՄԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՉԴԱՐՁԱՎ

  • 24-10-2008 13:42:00   | Հունաստան  |  Սպորտ
ԿԱԼԻԵՏԱ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանի Կալիտեա քաղաքում հոկտեմբերի 23-ին ավարտվեցին Եվրոպայի շախմատի կանանց եւ տղամարդկանց ակումբային առաջնությունները: Վերջին` 7-րդ, փուլում Հայաստանի տղամարդկանց «Միկան» 3,5:2,5 հաշվով հաղթեց Իսրայելի «Բերշեբային», «Բանկային արքա»-ն նույն հաշվով` Գերմանիայի «Վերդեր Բրեմեն»-ին, իսկ ՖԻՄԱ-ն` 5:1 հաշվով` Մակեդոնիայի «Գամբիդ Պեկսիմ»-ին: Տղամարդկանց 62 ակումբների պայքարում 12 միավորով հաղթողի կոչմանն արժանացավ Ռուսաստանի «Ուրալը»: «Բանկային արքա»-ն եւ «Միկան» 10-ական միավորով գրավեցին, համապատասխանաբար, 7-րդ եւ 12-րդ տեղերը (գործակիցների տարբերությամբ): ՖԻՄԱ-ն 8 միավորով 20-րդն է: Կանանց մրցաշարի վերջին փուլում Հայաստանի «Միկան» 3:1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի «Ֆինեկի» նկատմամբ եւ վաստակելով 9 միավոր 19 թիմերի մեջ զբաղեցրեց 5-րդ տեղը: Իսկ առաջնության հաղթող ճանաչվեց Մոնակոյի «Մոնտե Կառլո»-ն` 12 միավորով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play