ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԴԱԴԱՐԵՑՆԻ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԴԱԴԱՐԵՑՆԻ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

  • 24-07-2008 19:25:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը հնարավոր է կրճատի կամ բոլորովին հրաժարվի ֆինանսավորել ԵԱՀԿ-ին առընթեր Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը, եթե այդ կազմակերպությունը մերժի ռուսական կողմի առաջարկած միջազգային դիտարկման սկզբունքները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», հայտարարել է ՌԴ ԿԸՀ ներկայացուցիչ Իգոր Բորիսովը: «Մենք չպետք է դուրս գանք միջազգային կազմակերպություններից, որ զբաղվում են ժողովրդավարության, այդ թվում` միջազգային դիտարկման հարցերով: Ֆինանսավորման հարցերը մեր (ԿԸՀ) իրավասությունը չեն, բայց եթե կազմակերպությունը չի նպաստում, այլ արգելակում է ժողովրդավարական գործընթացների զարգացումը, ի՞նչ կարիք կա ֆինանսավորելու այն»,- Իգոր Բորիսովը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play