ԼԱՏՎԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍ ՆԱԽԿԻՆ ՊԱՐՏԻԶԱՆԻՆ 30 ՀԱԶԱՐ<br /> ԵՎՐՈ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՎՃԱՐԵՆ<br />


ԼԱՏՎԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍ ՆԱԽԿԻՆ ՊԱՐՏԻԶԱՆԻՆ 30 ՀԱԶԱՐ
ԵՎՐՈ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՎՃԱՐԵՆ

  • 24-07-2008 17:55:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հինգշաբթի նախկին պարտիզան Վասիլի Կոնոնովի գործով վճիռ է կայացրել: Դատարանը որոշել է բավարարել վետերանի հայցադիմումը, ինչպես նաեւ լատվիական իշխանություններին պարտավորեցրել Կոնոնովին 30 հազար եվրոյի փոխհատուցում վճարել: 85-ամյա վետերանը Լատվիայի ղեկավարությանը մեղադրում էր իր նկատմամբ անօրինական դատավճիռ արձակելու մեջ: Լատվիայում Կոնոնովին դատել են երկու անգամ: 1998 թվականին հիշել են ավելի քան կես դար վաղեմության պատմություն, երբ պատերազմի վերջին Կոնոնովը ղեկավարել է ռազմական մի գործողություն, որի ընթացքում ոչնչացվել են մի քանի «պոլիցայներ»: Վետերանի նկատմամբ վճիռ է կայացվել: Սակայն, քանի որ քննության ժամանակ նա արդեն նստել էր դատարանի սահմանած ժամկետը, Վասիլի Կոնոնովին ազատ են արձակել: Սակայն որոշ ժամանակ անց թոշակառուի նկատմամբ հետապնդումները վերսկսվել են: Նորից դատ է եղել, եւ դատավճիռ` վեց տարվա բանտարկություն: Եվ նորից նախկին պարտիզանին ազատ են թողել` այս անգամ առողջական վիճակի պատճառով: Դրանից հետո վետերանը, որն ընդունել է Ռուսաստանի քաղաքացիություն, հայց էր ներկայացրել Եվրոպական դատարան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play