ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻ. ԿԱՐԱՋԻՉԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐԲԻԱՅԻՆ<br /> ՄՈՏԵՑՆՈՒՄ Է ԵՄ-ԻՆ<br />


ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻ. ԿԱՐԱՋԻՉԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐԲԻԱՅԻՆ
ՄՈՏԵՑՆՈՒՄ Է ԵՄ-ԻՆ

  • 22-07-2008 15:31:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչի ձերբակալությունը «Սերբիային մոտեցնում է Եվրամիությանը»: Այս մասին նշվում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պաշտոնական հայտարարության մեջ: «Այդ երկար սպասված ձերբակալությունը վկայում է Եվրոպական միությանը մերձենալու Բելգրադի նոր կառավարության ցանկության մասին»,- հայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը` ընդգծելով, որ Կարաջիչի ձերբակալությունը «խաղաղություն եւ կայունություն է տանում Բալկաններ»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play