ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԲՈՒՇԻ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ<br /> ԲԱՆԱՁԵՎ<br />


ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԲՈՒՇԻ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ
ԲԱՆԱՁԵՎ

  • 11-07-2008 17:05:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու, դեմոկրատ կոնգրեսական Դեննիս Կուսինիչը հինգշաբթի ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի իմպիչմենտի մասին նոր բանաձեւ ներկայացնելու մտադրության մասին: Բանաձեւը պարունակում է միայն մեկ մեղադրական կետ, որի հիման վրա Կուսինիչը պահանջում է Բուշին իմպիչմենտի ենթարկել: Նա հայտարարում է, որ ԱՄՆ-ի ներկայիս նախագահը, օգտագործելով կեղծ պատրվակ, պատերազմ է սանձազերծել Իրաքում եւ դրանով իսկ «մոլորության մեջ գցել ԱՄՆ-ի Կոնգրեսը»: «Ջորջ Բուշը... Կոնգրեսին մոլորության մեջ գցեց Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության կեղծ սպառնալիքներով, որպեսզի խաբեությամբ ձեռք բերի Իրաքի դեմ ուժ գործադրելու արտոնություն եւ աջակցություն»,- ասվում է Կուսինիչի բանաձեւի տեքստում: Այս բանաձեւը Բուշին իմպիչմենտի ենթարկելու Կուսինիչի արդեն երկրորդ փորձն է: Հունիսի կեսին նա համանման բանաձեւ էր ներկայացրել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play