ՃԱՊՈՆԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԿԺԴՀ-Ի ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ<br />


ՃԱՊՈՆԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԿԺԴՀ-Ի ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

  • 09-07-2008 18:06:00   | Ճապոնիա  |  Միջազգային
ՏՈՅԱԿՈ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չնայած միջուկային ծրագրի ապամոնտաժմանն ուղղված Հյուսիսային Կորեայի վերջին քայլերին, Ճապոնիան չի պատրաստվում անհապաղ վերացնել նրա դեմ պատժամիջոցները: Այս մասին ՉԺՀ նախագահ Խու Ցզինտաոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Յասուո Ֆուկուդան: Հանդիպումը կայացել է Հոկայդո կղզու Տոյակո քաղաքում, որտեղ այսօր ավարտվել է «մեծ ութնյակի» գագաթնաժողովը: Ըստ Ֆուկուդայի, Փհենյանը չի կատարել անցած դարի 70-80-ական թվականներին հյուսիսկորեական հատուկ ծառայությունների կողմից ճապոնացիների առեւանգման փաստերը նորից հետաքննելու խոստումը: Տոկիոն այդ հարցի լուծումը համարում է երկկողմ հարաբերությունների նորմալացման գլխավոր նախապայման:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play