ՊՐԱՀԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԱՄՆ-Ի ՌՏԿ-Ի<br /> ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԴԵՄ<br />


ՊՐԱՀԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԱՄՆ-Ի ՌՏԿ-Ի
ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԴԵՄ

  • 09-07-2008 17:35:00   | Չեխիա  |  Միջազգային
ՊՐԱՀԱ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պրահայի կենտրոնում տեղի է ունեցել բողոքի ակցիա չեխական տարածքում ԱՄՆ-ի ՀՀՊ ռադիոտեղորոշման կայանի տեղակայման դեմ: Բողոքի ակցիան կազմակերպել է «Ոչ ռազմաբազաներին» քաղաքացիական նախաձեռնությունը եւ արժանացել խորհրդարանական ընդդիմության կուսակցությունների աջակցությանը: Ցուցարարների թվում եղել են խորհրդարանի պատգամավորներ եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ: Ակցիայի մասնակիցները իշխանություններից պահանջել են հարգել քաղաքացիների մեծամասնության կամքը: Բնակչության վերջին հարցումների համաձայն, չեխերի երեք քառորդը դեմ է ՌՏԿ-ի տեղակայմանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play