ՄԱԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. ԱՅՍՕՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉՈՐՍ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ<br /> ԵՆ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐ ԼԻՆՈՒՄ, ՔԱՆ 30 ՏԱՐԻ ԱՌԱՋ<br />


ՄԱԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. ԱՅՍՕՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉՈՐՍ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ
ԵՆ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐ ԼԻՆՈՒՄ, ՔԱՆ 30 ՏԱՐԻ ԱՌԱՋ

  • 03-07-2008 16:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշխարհում չորս անգամ ավելի հաճախ են բնական աղետներ տեղի ունենում, քան դեռեւս 30 տարի առաջ, իսկ տնտեսական վնասը դրանց ավերածություններից աճել է յոթ անգամ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խնդիրների դեպարտամենտի վերլուծական բաժնի տնօրեն Ռոբ Վոսը: «Այսօր չորս անգամ ավելի հաճախ են տեղի ունենում աղետներ, քան 1970-ական թվականներին էր` շատ ավելի մեծ թվով մարդկանց վերածելով ներքին փախստականների եւ առնվազն յոթ անգամ ավելի մեծ տնտեսական վնաս պատճառելով»,- պնդում է Վոսը: Նշվում է նաեւ, որ վերջին 48 տարիներին գրանցվել է յոթ հազարից ավելի տարերային աղետ, որոնց հետեւանքով զոհվել է առնվազն 2,5 միլիոն մարդ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play