ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՈՐՍ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
02-07-2008 17:09:00 | Իսրայել | Միջազգային
ԵՐՈՒՍԱՂԵՄ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր Երուսաղեմում տեղի
ունեցած ահաբեկության հետեւանքով զոհվել է չորս եւ մարմնական
տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել մոտ 40 մարդ:
Ինչպես հայտնել են ոստիկանությունում, անհայտ անձը տրակտորը
կանխամտածված վարել է հետիոտների խմբի վրա, հարվածել ավտոբուսին եւ
մի քանի մարդատար մեքենաների կենտրոնական ավտոբուսային կայարանի
շրջանում ամենաբանուկ խաչմերուկներից մեկի մոտ:
«Ոստիկանները շարժիչը շարքից հանելու անհաջող մի քանի
փորձերից հետո կրակ են բացել վարորդի վրա եւ սպանել նրան»,-
հայտնել են ոստիկանությունում: