ՀՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ 1,3%-ՈՎ<br /> ԱՃԵԼ ԵՆ<br />


ՀՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ 1,3%-ՈՎ
ԱՃԵԼ ԵՆ

  • 28-06-2008 21:05:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2008թ. հունիսին մայիսի համեմատ գրանցված 1,3% գնաճի վրա իր որոշակի ազդեցությունն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 6,2% եւ 12,3% գնաճը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ. հունիսիսն մայիսի համեմատ գորգեղենի, խոհանոցային սպասքի, գրենական պիտույքների, կողկեղենի, դեղամիջոցների, հագուստի եւ կտորեղենի, կահույքի, լվացող միջոցների, շինանյութերի, անձնապիտո ապրանքների գներն աճել են 0,1-2,4%-ով, իսկ ոսկերչական ապրանքների, վառելիքի, այգեգործական ապրանքների, կենցաղային էլեկտրաապրանքների, տեքստիլեղենի եւ մշակույթի ապրանքների գները 2,4-0,1%-ով նվազել են:
Նոյյան տապան  -   Տնտեսություն