ՀՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ 1,3%-ՈՎ
ԱՃԵԼ ԵՆ
28-06-2008 21:05:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ոչ պարենային
ապրանքների շուկայում 2008թ. հունիսին մայիսի համեմատ գրանցված
1,3% գնաճի վրա իր որոշակի ազդեցությունն է թողել բենզինի եւ
դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 6,2% եւ 12,3% գնաճը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.
հունիսիսն մայիսի համեմատ գորգեղենի, խոհանոցային սպասքի, գրենական
պիտույքների, կողկեղենի, դեղամիջոցների, հագուստի եւ կտորեղենի,
կահույքի, լվացող միջոցների, շինանյութերի, անձնապիտո ապրանքների
գներն աճել են 0,1-2,4%-ով, իսկ ոսկերչական ապրանքների, վառելիքի,
այգեգործական ապրանքների, կենցաղային էլեկտրաապրանքների,
տեքստիլեղենի եւ մշակույթի ապրանքների գները 2,4-0,1%-ով նվազել
են: