ՀԱՅԱՍՏԱՆԻ 25 ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ «ՊԵԿԻՆ 2008»<br /> ԽԱՂԵՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 25 ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ «ՊԵԿԻՆ 2008»
ԽԱՂԵՐԻՆ

  • 27-06-2008 13:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը 8 մարզաձեւի 25 մարզիկ-մարզուհի կներկայացնի օգոստոսի 8-24-ին Պեկինում անցկացվելիք 29-րդ օլիմպիական խաղերին: Խաղերին նախապատրաստվելու շրջանակներում Ծաղկաձորի օլիմպիական մարզավանում մարզվում են բռնցքամարտիկները, ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբիշները, ծանրորդները, իսկ Գյումրիում եւ Երեւանում` լողորդներն ու ատլետները: Նախորդ` Աթենքի, խաղերի 4-րդ մրցանակակիր Նորայր Բախտամյանը մերձմոսկովյան «Միտիշչի» օլիմպիական հրաձգարանում է նախապատրաստվում: Նա մինչ այդ կմասնակցի հուլիսի 1-10-ին անցկացվելիք ՌԴ բաց առաջնությանը: Հունիսի 27-ից հուլիսի 6-ը Իսպանիայում ավելի քան 2 տասնյակ երկրների ներկայացուցիչների հետ ուսումնամարզական հավաքում են ընդգրկված ձյուդոիստները:
Նոյյան տապան  -   Սպորտ