«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ԱՅՍ ՏԱՐԻ ՍԿՍՈՒՄ Է «ՀԱՅԿԱԿԱՆ<br /> ԿԻՆՈՆԱԽԱԳԻԾ» ԾՐԱԳԻՐԸ<br />


«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ԱՅՍ ՏԱՐԻ ՍԿՍՈՒՄ Է «ՀԱՅԿԱԿԱՆ
ԿԻՆՈՆԱԽԱԳԻԾ» ԾՐԱԳԻՐԸ

  • 18-06-2008 18:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի հուլիսի 13-20-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային 5-րդ կինոփառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Հայկական կինոնախագիծ» ֆորումը, որին կմասնակցեն հայազգի կինոգործիչներ Հայաստանից եւ արտերկրից: Ֆորումի շրջանակներում հայազգի կինոռեժիսորները փառատոնի օրերին կմշակեն 1-ական վավերագրական եւ խաղարկային ֆիլմերի ծրագրեր, ինչի արդյունքում էլ մինչեւ 2010 թվականը կնկարահանվեն երկու ֆիլմեր: Ինչպես հունիսի 18-ի մամլո ասուլիսում նշեց ֆորումի պատասխանատու, կինոգետ Դավիթ Մուրադյանը, 8-9 ռեժիսորներ 90- րոպեանոց խաղարկային կինոնկարի համար կներկայացնեն 10-րոպանոց ֆիլմերի նախագծեր, որից հետո բոլոր այդ կինոնկարները կմեկտեղվեն մեկ ֆիլմում, որի պայմանական անունը «Տուն» է լինելու: Նույն այդ տարբերակով ռեժիսորները կաշխատեն նաեւ վավերագրական «Հող» կինոնկարի համար: Դավիթ Մուրադյանը նշեց, որ այսպիսի եղանակով ֆիլմ նկարելը արեւմտյան երկրներում մեծ պրակտիկա ունի: «Հայկական կինոնախագիծ» ֆորումը բացառիկ հնարավորություն է համաշխարհային կինոռեժիսուրայի կոնտեքստում ներկայացնել հայկական կինոն, եւ, մյուս կողմից համաշխարհային կինոմտածողությունը բերել Հայաստան»,- ասում է կինոգետը: Ըստ Դ.Մուրադյանի, ի տարբերություն «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի, որի նպատակն էր մեկտեղել աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող հայ ռեժիսորներին, ֆորումի նպատակն է ստեղծել կինո` հայ ռեժիսորների ուժերով: Վավերագրական ֆիլմի նախագիծը կղեկավարի Հարություն Խաչատրյանը, իսկ խաղարկայինինը` Ատոմ Էգոյանը: Դավիթ Մուրադյանը հայտնեց նաեւ, որ նախագծերի իրականացման համար հրավերներ են ուղարկվել 50-ից ավելի ռեժիսորների:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play