2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ<br /> ՀԱՏՎԱԾ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՎԱԼՈՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ<br /> ԱՐԳԵՆՏԻՆԱՆ<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ
ՀԱՏՎԱԾ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՎԱԼՈՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ
ԱՐԳԵՆՏԻՆԱՆ

  • 09-06-2008 18:46:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-մարտին Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկյա ներդրումների ընդհանուր ծավալում առաջատարը Ռուսաստանն է` 109 մլն 187,7 հազ. ԱՄՆ դոլար ծավալով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 3,3 անգամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, արգենտինյան ներդրումների ծավալն այս տարվա առաջին երեք ամիսներին կազմել է 15 մլն 345,2 հազ. դոլար` 2007թ.-ի հունվար-մարտի համեմատ աճելով 90,2%-ով: Հայաստանի տնտեսության իրական հատվածում մյուս խոշոր ներդրողներն են Կիպրոսը` 1 մլն 762,8 հազ. դոլար (նվազել է 70,1%-ով), Ֆրանսիան` շուրջ 4 մլն 957,7 հազ. դոլար (նվազումը` 5,9%), ԱՄՆ-ը` շուրջ 10 մլն 139,3 հազ. դոլար (աճել է 2,1 անգամ), Գերմանիան` 6 մլն 816,3 հազ. դոլար (աճել է 90,6%-ով), Լյուքսեմբուրգը` 4 մլն 276 հազ. դոլար (աճը` 7,5 անգամ), Լիխտենշտեյնը` 9 մլն դոլար (2007թ.-ի առաջին երեք ամիսներին այդ երկրից ներդրումներ չեն եղել) Ավստրալիան` 2 մլն 799,9 հազ. դոլար (2007թ.-ի առաջին երեք ամիսներին այդ երկրից ներդրումներ չեն եղել): Ռուսաստանի ներդրումները կապի ոլորտում կազմել են 70 մլն 853,2 հազ. դոլար, մետաղագործական արդյունաբերությունում` 7 մլն 391,9 հազ. դոլար, էլեկտրաէներգիայի, գազի, տաք ջրի եւ գոլորշու արտադրության ու բաշխման ոլորտում` 25 մլն 89,3 հազ. դոլար, սպառողներին այլ տեսակի ծառայությունների մատուցման ոլորտում ` 2 մլն 645 հազ. դոլար, հանգստի կազմակերպման ոլորտում` 1 մլն 396 հազ. դոլար, անհատական ծառայությունների մատուցման ոլորտում` 1 մլն 60,5 հազ. դոլար: Հայաստանում Արգենտինայի կատարած ներդրումներից 13 մլն 996,4 հազ. դոլարը կատարվել է օդային տրանսպորտի, իսկ 1 մլն 357,8 հազ. դոլարը` օժանդակ եւ լրացուցիչ տրանսպորտային գործունեության ոլորտներում: Կիպրոսը 1 մլն 679,1 հազ. դոլարի ներդրում է կատարել հանքագործական արդյունաբերությունում: Ֆրանսիական 4 մլն 957 հազ. դոլար ներդրումներն ամբողջությամբ ուղղվել են սննդամթերքի, ներառյալ` խմիչքների, արտադրության ոլորտ: ԱՄՆ-ի ներդրումներից 4 մլն 620,2 հազ. դոլարն ուղղվել է հաշվողական տեխնիկայի հետ կապված գործունեության, 1 մլն 640 հազ. դոլարը` հետազոտությունների եւ մշակումների, 3 մլն 126,3 հազ. դոլարը` հյուրանոցների եւ ռեստորանների կողմից ծառայությունների մատուցման ոլորտներ: Գերմանիայի կատարած 6 մլն 816,3 հազ. դոլար ներդրումներն ամբողջությամբ ուղղվել են Հայաստանի հանքագործական արդյունաբերություն, իսկ ավստրալիական 2 մլն 799,9 հազ. դոլար ներդրումներն ամբողջությամբ կատարվել են մետաղի հանքաքարի արդյունահանման ոլորտում: Լյուքսեմբուրգի կատարած 4 մլն 276 հազ. դոլար ներդրումներն ամբողջությամբ ուղղվել են սննդամթերքի, ներառյալ` խմիչքների, արտադրության ոլորտ, իսկ Լիխտենշտեյնի 9 մլն դոլար ներդրումները` մետաղագործական արդյունաբերություն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն