ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԾՎԵԼ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ,-<br /> ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ԷԿՈԼՈԳՆԵՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԾՎԵԼ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ,-
ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ԷԿՈԼՈԳՆԵՐԸ

  • 05-06-2008 20:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չնայած բոլոր դեկլարատիվ հայտարարություններին, Հայաստանում չի իրականացվում բնապահպանական պատշաճ քաղաքականություն, ավելին` բնապահպանական հիմնախնդիրները բազմազանվում են եւ խորանում: Այս մասին հունիսի 5-ին` Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը, կայացած ասուլիսում հայտարարեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: «Շարունակվում է կանաչ գոտիների ինտեսիվ ոչնչացմամբ եւ քաղաքաշինական նորմերի խախտմամբ ուղեկցվող` Երեւանի քասոային կառուցապատումը, հատկապես քաղաքի կենտրոնում, ինչը քաղաքը հասցնում է ինքնաոչնչացման»,- ասաց Կ.Դանիելյանը, հավելելով, որ շնչահեղձ քաղաքը վեր է ածվում բնապահպանական աղետի գոտու: Նա նշեց նաեւ, որ շարունակվում է անտառածածկ տարածքների կրճատումը, ինչը բացասական ազդեցություն է թողնում կլիմիայի եւ ջրային ռեժիմի վրա: Այսպես, եթե 1990թ.-ին այդ տարածքների ընդհանուր մակերեսը կազմել է 309 հա կամ մոտ 11%, ապա 2005թ.-ին` 240 հա կամ 8%: Բացի այդ, անընդհատ ընդլայնվում է ինտենսիվ, անվերահսկելի, շրջակա միջավայրին հսկայական եւ հաճախ անդառնալի վնաս պատճառող ընդերքի մշակումը: Ասոցիացայի անդամ Քնարիկ Հովհաննիսյանը, անդրադառնալով Սեւանի խնդրին, հայտարարեց, որ անթույլատրելի է ՀՀ կառավարության` լճից ջրի բացթողնման ծավալը 300 մլն խմ-ի հասցնելու առաջարկը: Նրա խոսքերով, «այդ որոշումը ընդունվել է Սեւանի ափամերձ տարածքում շքեղ պալատները ջրի տակ հայտնվելուց փրկելու համար»: Բացի այդ, ըստ նրա, լճի մակարդակի բարձրացման դրական գործընթացին զուգահեռ չեն նախապատրաստվում այն տարածքները, որոնք ջրածածկ են լինելու: Դրա հետեւանքով զգալի կանաչ կենսազանգված, ինչպես նաեւ այլ մնացորդներ մնում են ջրի տակ` կեղտոտելով այն եւ նպաստելով ճահճացմանը: Բնապահպանական հասարակական կազմակերպությունները կոչ են անում Հայաստանի իշխանություններին եւ հասարակությանը լուրջ ուշադրություն դարձնել նշված բացասական գործընթացներին եւ միջոցներ ձեռնարկել` դրանց ավերիչ հետեւանքները կանխելու ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play