ՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ<br />


ՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

  • 23-05-2008 18:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 23-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը, որին մասնակցեցին Շիրակի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Երեւանի եւ մարզական տարբեր գերատեսչությունների 105 մարզիկներ: Չեմպիոն դարձան Հայկ Մանուկյանը (48կգ, Գյումրի), Մանվել Սարգսյանը (51կգ, Գյումրի), Արթուր Գրիգորյանը (54կգ, «Հայաստան» մ/մ), Ազատ Հովհաննիսյանը (57կգ, ԲԿՄԱ), Սամվել Բարսեղյանը (60կգ, ԲԿՄԱ), Գեւորգ Թամազյանը (64կգ, «Հայաստան» մ/մ), Արմեն Եփրեմյանը (69կգ, «Դինամո» մ/ը), Արթուր Խաչատրյանը (75կգ, Վանաձոր), Մյասնիկ Սարգսյանը (81կգ, ԲՀԴ), Ցոլակ Անանիկյանը (91կգ, ԵՕՀՊՄՔ) եւ Բագրատ Գրիգորյանը (+91կգ, «Հայաստան» մ/մ):
Նոյյան տապան  -   Սպորտ