ՖՐԱՆՍԻԱՆ ԱՖՂԱՆՍՏԱՆ ԿՈՒՂԱՐԿԻ 3 ՀԱԶԱՐ ԶԻՆՎՈՐ<br />


ՖՐԱՆՍԻԱՆ ԱՖՂԱՆՍՏԱՆ ԿՈՒՂԱՐԿԻ 3 ՀԱԶԱՐ ԶԻՆՎՈՐ

  • 11-04-2008 17:51:00   | Տաջիկստան  |  Միջազգային
ԴՈՒՇԱՆԲԵ, 11 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիական զորքերի թվաքանակը Աֆղանստանում կկազմի մոտ 3 հազար զինվոր: Այս մասին, ինչպես հաղորդում է «Gazeta.ru»-ն, վկայակոչելով Reuters գործակալությանը, հայտարարել է այցով Տաջիկստանում գտնվող Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բեռնար Կուշները: «Ես չեմ կարող ճշգրիտ թվեր նշել, քանի որ զինվորականները պետք է ընդունեն իրենց սեփական որոշումը, բայց կարող եմ ձեզ ասել, որ մոտ 3 հազար ֆրանսիացի զինվորներ կտեղակայվեն Աֆղանստանում»,- ասել է Կուշները:
Նոյյան տապան  -   Միջազգային