ԼԻՏՎԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՈՐՈՇԵԼ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ<br />


ԼԻՏՎԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՈՐՈՇԵԼ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ

  • 27-03-2008 14:59:00   | Լիտվա  |  Միջազգային
ՎԻԼՆՅՈՒՍ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիտվայի Սեյմի խոսնակ Վիկտորաս Մունտյանասը, որ կասկածվում է կաշառատվության մեջ, հայտարարել է խորհրդարանի ղեկավարի եւ Քաղաքացիական դեմոկրատիայի կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու մտադրության մասին: Խոսնակի հետ կապված սկանդալի պատճառ են դարձել անցած շաբաթ ի հայտ եկած կաշառատվության կասկածները, թեեւ անձամբ ինքը մեղադրանքը հերքում է. «Ես անօրինական ոչինչ չեմ արել, պարզապես աշխատանքի դիմաց վճարել եմ ֆիրմային, որը կատարել է իմ պատվերը»,- հայտարարել է խոսնակը: Ըստ Մունտյանասի, ֆիրման իր խնդրանքով Կաունասում հողամասերի սահմանաբաժանում է կատարել իր ազգականի եւ ընկերոջ համար: Դրա դիմաց նա ֆիրմային Կաունասի գավառապետի տեղակալ Վիրգինիյուս Վիզբարասի միջոցով փոխանցել է 2 հազար լիտ (580 եվրո):
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play