ԼԻՏՎԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՈՐՈՇԵԼ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ
27-03-2008 14:59:00 | Լիտվա | Միջազգային
ՎԻԼՆՅՈՒՍ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիտվայի Սեյմի խոսնակ
Վիկտորաս Մունտյանասը, որ կասկածվում է կաշառատվության մեջ,
հայտարարել է խորհրդարանի ղեկավարի եւ Քաղաքացիական դեմոկրատիայի
կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու մտադրության
մասին:
Խոսնակի հետ կապված սկանդալի պատճառ են դարձել անցած շաբաթ ի
հայտ եկած կաշառատվության կասկածները, թեեւ անձամբ ինքը մեղադրանքը
հերքում է. «Ես անօրինական ոչինչ չեմ արել, պարզապես աշխատանքի
դիմաց վճարել եմ ֆիրմային, որը կատարել է իմ պատվերը»,- հայտարարել
է խոսնակը:
Ըստ Մունտյանասի, ֆիրման իր խնդրանքով Կաունասում հողամասերի
սահմանաբաժանում է կատարել իր ազգականի եւ ընկերոջ համար: Դրա
դիմաց նա ֆիրմային Կաունասի գավառապետի տեղակալ Վիրգինիյուս
Վիզբարասի միջոցով փոխանցել է 2 հազար լիտ (580 եվրո):