ՍՈՄԱԼԻՈՒՄ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ՔԱՂԱՔ ԵՆ ԳՐԱՎԵԼ<br />


ՍՈՄԱԼԻՈՒՄ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ՔԱՂԱՔ ԵՆ ԳՐԱՎԵԼ

  • 26-03-2008 17:36:00   |   |  Միջազգային
ՄՈԳԱԴԻՇՈ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սոմալիում կառավարական զորքերի հետ մարտերի ընթացքում իսլամիստները այսօր առավոտյան գրավել են Ջոուխար քաղաքը, որ գտնվում է մայրաքաղաք Մոգադիշոյից հյուսիս: Տեղեկությունների համաձայն, սպանվել է յոթ զինվոր: Զինյալների ջոկատները ընդլայնում են անցումային կառավարության եւ նրա եթովպիական դաշնակիցների դեմ զինված գործողությունների շրջանները: Նախկինում նրանց դիմադրության կենտրոնը մայրաքաղաք Մոգադիշոն էր: Մարտական գործողությունների ժամանակ մեկ տարվա ընթացքում Սոմալիում 6 հազարից ավելի մարդ է զոհվել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play