ԼԻԲԱՆԱՆԸ ԲՈՅԿՈՏՈՒՄ Է ԴԱՄԱՍԿՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ<br />


ԼԻԲԱՆԱՆԸ ԲՈՅԿՈՏՈՒՄ Է ԴԱՄԱՍԿՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ

  • 26-03-2008 17:35:00   | Լիբանան  |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի կառավարությունը բոյկոտում է Դամասկոսի համաարաբական գագաթնաժողովը, սակայն այդ երկրի ներքաղաքական ճգնաժամի քննարկումը ներառված է մարտի 29-30-ը նախատեսված տարածաշրջանային ֆորումի օրակարգում: Ֆուադ աս-Սինիորայի կառավարող կաբինետի որոշման մասին հայտարարվել է երեկ երեկոյան, չնայած բարձրաստիճան հանդիպմանը մասնակցելու խնդրանքին, որով պաշտոնական Բեյրութին դիմել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսային: Ինչպես հաղորդել է կառավարամետ «Ալ-Մուստակբալ» հեռուստաալիքը, աս-Սինիորան Լիբանանի անունից ուղերձ կհղի արաբ ղեկավարներին, որտեղ «կբացահայտի սիրիական վարչակազմի քայքայիչ գործունեությունը եւ, մասնավորապես, այն խոչընդոտները, որ նա շարունակում է հարուցել լիբանանյան սահմանադրական մարմինների աշխատանքի համար` օգտագործելով իր դաշնակիցներին ընդդիմադիր դաշտից»:
Նոյյան տապան  -   Միջազգային