ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀՀՊ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑԵԼ Է ԱՄՆ-Ի ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀՀՊ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑԵԼ Է ԱՄՆ-Ի ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

  • 19-03-2008 18:20:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսական կողմը ստացել է ՀՀՊ-ի վերաբերյալ ամերիկյան նոր առաջարկները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «ԱԳՆ-ն ստացել է ԱՄՆ-ի նոր գրավոր առաջարկները ՀՀՊ-ի վերաբերյալ: Դրանք ուսումնասիրվում են»,- հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Կիսլյակը: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը նախօրեին Մոսկվայում «երկու գումարած երկու» ձեւաչափով բանակցությունների ընթացքում հավաստիացրել էին ռուսական կողմին, որ մարտի 18-ի երեկոյան կտրամադրեն նոր գրավոր առաջարկություններ ՀՀՊ-ի վերաբերյալ: Փորձագետների կարծիքով, «այդ առաջարկների ուսումնասիրման համար առնվազն մի քանի օր կպահանջվի, բայց արդեն իսկ կարելի է ասել, որ խնդրի արմատական լուծում դրանք չեն ներկայացնի»:
Նոյյան տապան  -   Միջազգային