ՊԱՆ ԳԻ ՄՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԵԼ ԻՍԼԱՄԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՊԱՆ ԳԻ ՄՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԵԼ ԻՍԼԱՄԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ

  • 18-03-2008 17:03:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է անում վերջ տալ այնպիսի հասկացության, ինչպիսին «իսլամատյացությունն» է, որ անվստահություն եւ բացասական վերաբերմունք է արտահայտում ողջ մուսուլմանական աշխարհին, հաղորդում է «Վզգլյադ» թերթը: «Այնպիսի անհաջող բառ, ինչպիսին իսլամատյացությունն է, մենք իսկապես պետք է արմատախիլ անենք, մենք պետք է հնարավոր ամեն բան անենք, որպեսզի կտրենք անհաջող եւ բացասական կապը այնպիսի հասկացությունների միջեւ, ինչպիսին են իսլամատյացությունն ու մուսուլմանական աշխարհը»,- ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին ասել է Պան Գի Մունը: Պան Գի Մունը մասնակցել է Իսլամական համաժողով կազմակերպության գագաթնաժողովին, որ անցած շաբաթ կայացել է Սենեգալում` քննարկելով նաեւ Արեւմուտքում մուսուլմանական պետությունների աճող բացասական վարկի խնդիրը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play