ԲԱՂԴԱԴՈՒՄ ԵՐԿՈՒ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 55 ՄԱՐԴ<br />


ԲԱՂԴԱԴՈՒՄ ԵՐԿՈՒ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 55 ՄԱՐԴ

  • 07-03-2008 14:32:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 7 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մինչեւ 55 մարդու է հասել Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած երկու արյունահեղ ահաբեկությունների զոհերի թիվը: Ըստ իրաքյան ոստիկանության տվյալների, 130 մարդ վիրավորվել է: Սկզբում պայթյուն է որոտացել Բաղդադի Կարադա շրջանի առեւտրական մարդաշատ գոտու փողոցներից մեկում: Երբ դեպքի վայրում բազմություն է հավաքվել եւ ժամանել են անվտանգության ծառայությունների ստորաբաժանումները, այնտեղ իրեն պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը: Ահաբեկության վայրում ավերվել են տասնյակ առեւտրական կետեր:
Նոյյան տապան  -   Միջազգային