ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՈՒԹ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ<br />


ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՈՒԹ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

  • 07-03-2008 14:30:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 7 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դպրոցում հրաձգության հետեւանքով Երուսաղեմում ութ մարդ զոհվել է, մոտ տասը վիրավորվել: Ինչպես հաղորդել է իսրայելական հեռուստատեսությունը, անհայտ անձը թափանցել է Կիրյատ Մոշե կրոնական թաղամասի «Մերկազ Խարավ» իեշիվա (կրոնական ուսումնական հաստատություն) եւ կրակ բացել աշակերտների վրա: Դեպքի վայր ժամանած ոստիկանները արդեն ոչնչացրել են հարձակվողին: Հանցագործը հասցրել է 500-ից ավելի գնդակ արձակել: Սպանվել են 8 սովորողներ, մոտ տասը` միջին եւ ծանր վերքեր ստացել: Հարձակվողը եղել է Իսրայելի ծագումով արաբ քաղաքացի Արեւելյան Երուսաղեմից: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ահաբեկության պատասխանատվությունը ստանձնել են մի քանի քիչ հայտնի լիբանանյան խմբավորումներ, իսկ ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը եւ «Իսլամական ջիհադ» խմբավորումը ողջունել են դա: Իսրայելում հայտարարված է բարձր մարտական պատրաստության վիճակ: Երուսաղեմի մուտքի մոտ ստուգվում են բոլոր ավտոմեքենաները, շրջափակված են սահմանային անցակետերի մեծ մասը Հորդանան գետի արեւմտյան ափի պաղեստինյան տարածքների հետ սահմանագծում:
Նոյյան տապան  -   Միջազգային