ՖԻԴԵԼ ԿԱՍՏՐՈՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ<br />


ՖԻԴԵԼ ԿԱՍՏՐՈՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

  • 19-02-2008 19:30:00   | Կուբա  |  Միջազգային
ՀԱՎԱՆԱ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆիդել Կաստրոն հրաժարվել է պետության եւ կառավարության ղեկավարի` Կուբայի Պետական խորհրդի նախագահի պաշտոնից: Այդ մասին նա հայտնել է հայրենակիցներին ուղղված դիմումում, որ հրապարակվել է «Գրանմա» թերթում: «Եկել է Պետական խորհրդի նոր ղեկավարություն ընտրելու պահը: Ես այդ պատվավոր պարտականությունը կատարում էի բազում տարիներ շարունակ»,- հայտարարել է Կաստրոն ուղերձում: Երկրի Պետխորհրդի` գործադիր իշխանության բարձրագույն մարմնի նոր կազմը կձեւավորվի փետրվարի 24-ին Կուբայի նոր գումարման Ժողովրդական իշխանության ազգային վեհաժողովի (խորհրդարանի) առաջին նիստում: Կուբայի հեղափոխության առաջնորդը այդ պաշտոնն անփոփոխ զբաղեցնում էր 1976 թվականին այն հիմնելու պահից ի վեր: 2006 թվականի հուլիսի 31-ին Ֆիդել Կաստրոն ծանր հիվանդության պատճառով իշխանությունը փոխանցեց Պետխորհրդի նախագահի առաջին տեղակալ Ռաուլ Կաստրոյին, որը միեւնույն ժամանակ հեղափոխական զինված ուժերի նախարարն է:
Նոյյան տապան  -   Միջազգային