ՀՀ ԱԺ-Ն ՀԱՍՏԱՏԵՑ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2008 Թ.-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԾՐԱԳԻՐԸ


ՀՀ ԱԺ-Ն ՀԱՍՏԱՏԵՑ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2008 Թ.-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԾՐԱԳԻՐԸ

  • 05-02-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովը փետրվարի 5-ին հաստատեց ՀՀ Վերահսկիչ պալատի 2008թ. գործունեության ծրագիրը: Ինչպես նշեց ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանը, վերջերս վերակազմավորված ՎՊ-ի ծրագիրը առաջին անգամ է ներկայացվում է նոր օրենքին համապատասխան: Այն, մասնավորապես, ներառում է վերահսկողություն մի շարք բնագավառներում պետբյուջեից եւ օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից հատկացված միջոցների օգտագործման նմատմամբ: Այդ թվում վերահսկողություն է իրականացվելու մի շարք գերատեսչություններում, ներառյալ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունում, նաեւ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում պետպատվերի եւ ծրագրերի կատարման նպատակով պետբյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաեւ պետական սեփականության կառավարման եւ օգտագործման վերահսկողություն: Ծրագրի շրջանակներում ՎՊ-ն նախատեսում է նաեւ վերահսկողություն իրականացնել երեք մարզերի եւ Երեւան քաղաքի երեք համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործման, համայնքային բյուջեների մուտքերի ապահովման եւ համայնքային սեփականության կառավարման ու օգտագործման նկատմամբ: Վերահսկողություն կիրականացվի նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից անշարժ գույքի կառավարման եւ օգտագործման նկատմամբ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն