ՈՒԺԵՂ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ, ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ
ՎԻՐԱՎՈՐՆԵՐ
04-02-2008 15:01:00 | Իսրայել | Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի հարավում`
Դիմոնա քաղաքում, փետրվարի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով
առնվազն երեք մարդ է զոհվել: Եվս հինգ մարդ վիրավորվել է: Ինչպես
հայտնել են փրկարարական ծառայությունում, ենթադրաբար պայթյունի
պատճառը, որ տեղի է ունեցել առեւտրի կենտրոնում, կարող էր լինել
մահապարտ ահաբեկիչ: Ավելի ուշ ոստիկանության մամուլի քարտուղարը
հաստատել է այս տեղեկատվությունը:
Ինչպես հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները, ահաբեկությանը
մասնակցել են երկու մահապարտ ահաբեկիչներ, սակայն երկրորդ ռումբը,
նախնական տվյալներով, չի գործել: Ոստիկանությունում իրենց հերթին
պատմել են, որ ահաբեկիչներից մեկը վնասազերծվել է ոստիկանի կողմից
մինչեւ ռումբի պայթելը: