ԿԻԵՎՈՒՄ ԲՍԱՑՎԵԼ Է ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ<br /> ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ<br />


ԿԻԵՎՈՒՄ ԲՍԱՑՎԵԼ Է ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

  • 31-01-2008 20:20:00   | Ուկրաինա  |  Մշակույթ
ԿԻԵՎ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 30-ին Կիեւում` Ուկրաինայի գեղարվեստի ազգային թանգարանում, բացվել է աշխարահռչակ կինոռեժիսոր Սեգեյ Փարաջանովի ցուցահանդեսը, ուր ներկայացված են նրա երեւանյան թանգարանից բերված 55 աշխատանքները: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը Ուկրաինայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Ռազմիկ Խումարյանը նշել է, որ Ս.Փարաջանովը մի յուրահատուկ հոգեւոր կամուրջ է հանդիսանում Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ, որը եւս մի վառ նրբերանգ է ավելացնում երկու ժողովուրդների բազմադարյա մշակութային կապերի երփներանգ կտավին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ցուցահանդեսը կգործի մինչեւ մարտի 15-ը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play