ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ<br /> ԱՆՑԿԱՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ<br />


ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ
ԱՆՑԿԱՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

  • 23-01-2008 20:45:00   | Բելգիա  |  Միջազգային
 ԲՐՅՈՒՍԵԼ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆֆերը Ռուսաստանի ղեկավարությանն առաջարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ապրիլի սկզբին Բուխարեստում անցկացնել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, հայտնել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը: «Ես տեղեկություններ ունեմ, որ Մոսկվայում արդեն ստացել են առաջարկությունը պարունակող նամակը»,- ասել է նա: Ապպատուրայը ճշտել է, որ ուղերձը փոխանցվել է ՆԱՏՕ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչության միջոցով:
Նոյյան տապան  -   Միջազգային