ԿՀՎ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է «ԱԼ-ՔԱԻԴԱՅԻ» ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՀՈՒՏՏՈՅԻ<br /> ՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ<br />


ԿՀՎ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է «ԱԼ-ՔԱԻԴԱՅԻ» ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՀՈՒՏՏՈՅԻ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

  • 18-01-2008 21:10:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման անդամները եւ պակիստանյան ցեղապետ Բայտուլլահ Մեհսուդի դաշինակիցներն են պատասխանատու պակիստանյան ընդդիմության առաջնորդ Բենազիր Բհուտտոյի սպանության եւ երկրի կայունությունը խարխլել սպառնացող անկարգությունների համար: Այս մասին «Վաշինգտոն փոստ» թերթի հարցազրույցում հայտարարել է ԿՀՎ ղեկավար Մայքլ Հայդենը: Պատմելով ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից Բհուտտոյի սպանության հետաքննության մասին` Հայդենը նշել է, որ նա սպանվել է Մեհսուդի հետ կապված գրոհայինների կողմից: Դրանից բացի, սպանությանը հանցակից կարող էին լինել «Ալ-Քաիդայի» գրոհայինները: Հայդենը նաեւ նշել է, որ այդ գրոհայինները սպառնում են երկրի նախագահ Փերվեզ Մուշարրաֆին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play