ՉԻՆԱՑԻՆ ԸՆԿԵԼ Է 33-ՐԴ ՀԱՐԿԻՑ ԵՎ ՈՂՋ ՄՆԱՑԵԼ<br />


ՉԻՆԱՑԻՆ ԸՆԿԵԼ Է 33-ՐԴ ՀԱՐԿԻՑ ԵՎ ՈՂՋ ՄՆԱՑԵԼ

  • 19-11-2007 21:05:00   | Չինաստան  |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կառուցվող շենքի 33-րդ հարկից ընկած 58 տարեկան չինացի բանվորը կարողացել է ողջ մնալ: Դա պատահել է հյուսիս-արեւելյան չինական Լյաոնին նահանգի Դալյան քաղաքում, գրում է տեղի «Դալյան վանբաո» թերթը: Վան ազգանունով բանվորի բախտը, կարելի է ասել, բերել է: Նա ընկել է շինարարական ոլորված լարերի կույտի վրա, որը, զսպանակելով, որոշակի չափով մեղմել է սարսափելի հարվածը: Կոտրված կողոսկրերով եւ ներքին օրգանների վնասվածքներով Վանը փոխադրվել է մոտակա հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այժմ, մի քանի վիրահատություններից հետո, շինարարի առողջական վիճակը գնահատվում է կայուն:
Նոյյան տապան  -   Միջազգային