ԵՐԳԻՉ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ<br /> «SONICBIDS» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ<br />


ԵՐԳԻՉ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ
«SONICBIDS» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

  • 16-11-2007 14:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկյան «Sonicbids» ընկերության անցկացրած ինտերնետային մրցույթում առաջին մրցանակի է արժանացել հայկական ժողովրդական երգերի կատարող Համլետ Գեւորգյանը: Երգիչը մրցույթին մասնակցել է Միջազգային երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի անդամ «Armenian music center»-ի (AMC) նախաձեռնությամբ: Ինչպես նոյեմբերի 16-ի ասուլիսում հայտնեց AMC-ի մենեջեր Լիլիթ Արշակյանը, մրցույթին մասնակցել են տարբեր երկրների բազմաթիվ երգիչներ, եւ ընդհանուր առմամբ ներկայացվել են 1 միլիոնից ավելի ստեղծագործություն: Հ.Գեւորգյանը ներկայացրել է հայկական ժողովրդական երգեր, ինչպես նաեւ հատուկ իր համար գրված ստեղծագործություններ: «Մենք փորձեցինք միջազգային ճանաչում ունեցող նախագծում ներկայացնել հայկական ժողովրդական երգերը, որպեսզի մեզ առաջին հերթին ճանաչեն մեր ազգայինով երգարվեստով»,- նշեց Լ.Արշակյանը: Նրա խոսքերով, այս մրցույթից հետո Հ.Գեւորգյանը հնարավորություն կունենա համագործակցել աշխարհահռչակ պրոդյուսերական կենտրոնների հետ եւ դուրս գալ միջազգային ասպարեզ: Նշվեց նաեւ, որ մրցույթից հետո երգիչն արդեն տարբեր միջազգային փառատոնների եւ համերգների մասնակցության հրավեր է ստացել: Լ.Արշակյանը տեղեկացրեց նաեւ, որ մրցանակաբաշխությունը կկայանա 2008թ.-ի հունվարին` Փարիզում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play