ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՓՈՂ ՀԱՏԿԱՑՆԵԼ<br /> ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՀՀՊ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ<br />


ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՓՈՂ ՀԱՏԿԱՑՆԵԼ
ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՀՀՊ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

  • 07-11-2007 16:49:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկացի օրենսդիրները հրաժարվել են 2008թ. ֆինանսական տարում միջոցներ հատկացնել Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության բազայի շինարարությունն սկսելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է կոնգրեսական Ջոն Մերտան Պենտագոնի 2008թ. ֆինանսական տարվա բյուջեի օրինագծի փոխզիջումային տարբերակի մշակման Կոնգրեսի երկու պալատների համաձայնեցման հանձնաժողովի նիստի ավարտից հետո: Մերտան գլխավորում է Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի ռազմական ծախսերը վերահսկող ենթակոմիտեն: Այժմ ամփոփիչ փաստաթուղթը դրվելու է քվեարկության Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում: Բուշի վարչակազմը մտադիր է 10 կալանիչ-հրթիռներ տեղակայել Լեհաստանում եւ ՀՀՊ ռադար` Չեխիայում, այդ նպատակով ծախսելով 3,5 միլիար դոլար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play