ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆ. «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ<br /> ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ ԲԱՎԱՐԱՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՈՒՆԻ ՄԱՐԴՈՒՆ ԿԱՄԱՅԱԿԱՆ<br /> ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»<br />


ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆ. «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ ԲԱՎԱՐԱՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՈՒՆԻ ՄԱՐԴՈՒՆ ԿԱՄԱՅԱԿԱՆ
ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

  • 29-10-2007 17:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը բավարար երաշխիքներ եւ զսպող մեխանիզմներ ունի մարդուն կամայական միջամտություններից պաշտպանելու համար: Այսպիսի հայտարարություն արեց նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար, Եվրոդատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը լրագրողների հետ հոկտեմբերի 29-ի հանդիպմանը: Ըստ վերջերս երրորդ ընթերցում անցած օրենքի, օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնող սուբյեկտը պետք է հիմնավորի կոնկրետ միջոցառման անցկացման անհրաժեշտությունը, այն միջոցառումները, որոնք ենթադրում են ուղղակի միջամտություն մարդու առավել կարեւոր իրավունքների իրականացմանը, իրականացվելու են բացառապես դատարանների որոշումների հիման վրա: Նման միջոցառումների թվում Գ.Կոստանյանը հիշատակեց Ներքին դիտումը, Նամակագրության, փոստային եւ այլ հաղորդումների, հեռախոսային խոսակցությունների վերահսկումը, ֆինանսական տվյալների մատչելիության ապահովումը, ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկումը, կաշառք ստանալ-կաշառք տալու նմանակումը եւ արտաքին դիտումը: Հեռախոսային խոսակցությունների լսումը կարող է իրականացվել բացառապես այն դեպքում, երբ անձը կասկածվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ: Այն դեպքերում, երբ օպերատիվ-հետախուզական միջոցառման չանցկացումը կարող է լրջորեն վտանգել ազգային անվտանգությունը, պետական, հասարակական եւ բնապահպանական լուրջ իրադրաձությունների եւ գործողությունների առիթ հանդիսանալ, կարող է անցկացվել մինչեւ դատարանի կողմից որոշում կայացնելը, սակայն նույնիսկ այդ դեպքում օպերատիվ-հետախուզական մարմինը պարտավոր է դիմել դատարան 48 ժամվա ընթացքում դատարանի թույլտվության համար: Վերջինիս կողմից մերժվելու դեպքում ձեռք բերված տվյալները ենթակա են ոչնչացման, իսկ հեռախոսային խոսակցությունների լսումը` դադարեցման: Օրենքով առաջին անգամ է կիրառվելու է կաշառք ստանալու-տալու նմանակում օպերատիվ-հետախուզական գործողությունը: Եթե ձեռք բերված ապացույցները չեն հանգեցրել քրեական գործի հարուցմանը, քրեական հետապնդումը շարունակելուն կամ անձի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելուն, անձը իրավունք ունի պահանջել, որ իր մասին տեղեկատվությունը ամբողջությամբ ոչնչացվի: Արդարադատության փոխնախարարը հայտնեց, որ նախկինում օրենքով կարգավորվում էին միայն հեռախոսային խոսակցությունների, նամակագրության եւ այլ հաղորդումների վերահսկումը: ՄԻնչդեռ նոր օրենքով կարգավորվում են թվով 16 օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն