ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԵՆԻԿՈԼՈՊՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԻ
ԴԵՐԸ ԼՂՀ-Ի ԳԻՏԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ
17-10-2007 20:35:00 | Հայաստան | Մշակույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ենիկոլոպովյան
ընթերցումների շրջանակներում Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ
Գերմանիայից Արցախ ժամանած մի խումբ գիտնականների հոկտեմբերի 17-ին
ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո
Սահակյանը:
Նախագահը ողջունել է ընթերցումների անցկացումը Լեռնային
Ղարաբաղում` անվանի գիտնական Ենիկոլոպովի հայրենիքում, մեծապես
կարեւորելով այդ իրադարձության դերը ԼՂՀ-ի գիտական կյանքում:
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից, զրուցակիցները քննարկել են
ԼՂՀ-ում կրթության եւ գիտության զարգացման հեռանկարներին առնչվող
մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ ԼՂՀ կրթության եւ
գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը: