ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ<br /> ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ<br /> ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ<br />


ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ

  • 09-10-2007 16:17:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում չորրորդ տարին պաշտոնապես նշվող Գրադարանավարի օրվա կապակցությամբ ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը հոկտեմբերի 9-ին հանրապետության 28 գրադարանավարների հանձնեց նախարարության պարգեւները: Իսկ գրադարանային ոլորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար հանրապետության 5 գրադարանավարներ խրախուսվեցին ՀՀ վարչապետի շնորհակալագրերով: Երեւանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, Հանրապետական գիտատեխնիկական գրադարանի տնօրեն Լեւոն Ղարիբյանը, ՀՀ ԳԱԱ գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանը եւ Լոռու մարզի Սպիտակի քաղաքային գրադարանի վարիչ Քնարիկ Գրիգորյանը պարգեւատրվեցին Մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: Հանրապետության 18 գրադարանավարների հանձնվեցին նախարարության պատվոգրեր, իսկ 6-ին` շնորհակալագրեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն