ՑՅՈՒՐԻԽՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻՆ ԵՎ<br /> ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ<br />


ՑՅՈՒՐԻԽՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻՆ ԵՎ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

  • 05-10-2007 19:40:00   | Շվեյցարիա  |  Մշակույթ
ՑՅՈՒՐԻԽ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ցյուրիխի «EWZ» ցուցասրահում հոկտեմբերի 4-ին բացվել է «Հայկական բնանկարները ժամանակակից արվեստում եւ ճարտարապետությունում» ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության ջանքերով` Ցյուրիխի քաղաքապետարանի սերտ համագործակցությամբ: «Խորհրդանիշների բնանկար, կառուցված միջավայրի բնանկար, երազանքների բնանկար» խորագրով անցնող ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի ժամանակակից արվեստին եւ ճարտարապետությանը: Այն հանդիսատեսին է ներկայացնում, թե ինչպես տեղանքը, բնակավայրն ու միջավայրը համադրության մեջ իրենց ազդեցությունն ու դրոշմն են թողում ճարտարապետության, գրականության, գեղարվեստի եւ երաժշտության վրա: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ցուցահանդեսը հերթականն է Շվեյցարիայում ՀՀ դեսպանության կազմակերպած միջոցառումների շարքում, որոնց նպատակն է ներկայացնել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը որպես արեւելքի ու արեւմուտքի խաչմերուկում ձեւավորված յուրօրինակ գոյություն: Դրանցից ամենանշանակալիցը Ժնեւում սեպտեմբերին բացված «Հայաստանի մանրանկարչությունը. Մատենադարանի հավաքածուն» ցուցահանդեսն է:
Նոյյան տապան  -   Մշակույթ