ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ <br /> ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ<br />


ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ
ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

  • 04-10-2007 16:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական դուդուկի երաժշտությունը 2005թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է մարդկության բանավոր եւ ոչ նյութական մշակութային գլուխգործոցներից մեկը, եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի Ազգային հանձնաժողովը պարտավորվեց 5 տարիների ընթացքում մի շարք ծրագրեր իրականացնել` ուղղված դուդուկի պրոպագանդմանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը, ծրագրի շրջանակներում, հոկտեմբերի 6-ին, Հայաստանի Երգչախմբային ընկերությունում կկազմակերպվի դուդուկահարների հանրապետական մրցույթ, որին կմասնակցեն 14-35 տարեկան չորս տասյնակից ավելի դուդուկահարներ: Մրցույթը կունենա երկու փուլ: Առաջին, երկորդ եւ երրորդ տեղերի համար սահմանված են դրամական մրցանակներ, սահմանված է նաեւ խրախուսական մրցանակ: Ժյուրիի կազմում ընդգրկված են Երգչախմբային ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորներ Արզաս Ոսկանյանը, Ալինա Փահլեւանյանը, թառահար Նորայր Դավթյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգի Մինասովը եւ կոմպոզիտոր Ժիրայր Ալթունյանը: Գ.Դաբաղյանը տեղեկացրեց նաեւ, որ դուդուկի պրոպագանդման նպատակով արդեն հրատարակվել է «Դուդուկի ձեռնարկ», որտեղ ներկայացված են հայտնի արվեստագետների վերլուծական հոդվածները, որոնցում կրկին հաստատվում է, որ դուդուկը հայկական գործիք է, եւ նրա հայրենիքը Հայաստանն է: Վերջին երկու տարիների ընթացքում հանրապետության բոլոր մարզերում անցկացվել են բարձր որակավորման դուդուկի դասընթացներ: «Իմ նպատակն է այնպես անել, որ ամբողջ աշխարհում տարածված դուդուկը չշեղվի իր մաքուր եւ բնական վիճակից: Իսկ հանրապետության մարզերում անցկացվող դասընթացների միջոցով փորձում ենք ճիշտ ձեւով ներկայացնել մեր ազգային նվագարանը»,- նշեց Գ.Դաբաղյանը: Դուդուկահարը տեղեկացրեց նաեւ, որ ի տարբերություն մյուս ժողգործիքների, երաժշտական դպրոցների դուդուկի բաժնում սովորում են մեծ թվով երեխաներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play