«ՄԵԱ ԿՈՒԼՊԱ»-Ն ԱՐԴԵՆ 5 ՏԱՐԵԿԱՆ Է, ՍԱԿԱՅՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ<br /> ԱՐԴԻԱԿԱՆ<br />


«ՄԵԱ ԿՈՒԼՊԱ»-Ն ԱՐԴԵՆ 5 ՏԱՐԵԿԱՆ Է, ՍԱԿԱՅՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ
ԱՐԴԻԱԿԱՆ

  • 02-10-2007 18:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սցենարի հեղինակ Վահրամ Սահակյանի եւ բեմադրող ռեժիսոր Արթուր Սահակյանի «Մեա կուլպա» ներկայացումը արդեն 5 տարեկան է: Բեմադրումից 5 տարի անց էլ այն դեռեւս արդիական է, ինչի վկայությունը ներկայացման ժամանակ լեփ-լեցուն դահլիճներն են: Այսպիսի կարծիք հայտնեց հոկտեմբերի 1-ին ներկայացման 5-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսում Երեւանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը: Նա համոզված է, որ «Մեա կուլպա» տրագիկոմեդիան այլեւս պահանջված ներկայացում չի լինի, երբ հասարակությունը կազատվի դրանում բարձրացված խնդիրներից ու արատներից: «Այս առումով, թերեւս վաղ է խոսելը, քանի որ դեռեւս շարունակվում է արժեքների անկումը բոլոր ասպարեզներում»,- ընդգծեց Ա.Խանդիկյանը: Ըստ Ա.Խանդիկյանի, թատերական այս ժանրի ներկայացումները սովորաբար շատ կարճատեւ կյանք են ունենում, սակայն «Մեա կուլպա»-ի դեպքում այդ չափանիշը չի պահպանվել, իսկ դրա «գաղտնիքը» մեկն է` ներկայացումը այսօր էլ պահանջված է: Ներկայացման գլխավոր դերակատար Հրանտ Թոխատյանի խոսքերով, ինքը սիրով է բեմ դուրս գալիս, մանավանդ այս ստեղծագործական ու դերասանական խմբի հետ: Ըստ նրա, այս տիպի ներկայացում բեմադրելը շատ բարդ է, քանի որ լուրջ նյութը պետք է կարողանալ ներկայացնել թեթեւ ժանրի մեջ, որն ավելի մեծ ջանք ու վարպետություն է պահանջում: «Ամեն նոր բեմելը պարտավորեցնող է, եթե դերասանը մի փոքր կորցնի հետաքրքրությունը, ներկայացումը կտապալվի»,- համոզված է նա: Նշվեց, որ Հ.Թոխատյանի 50-ամյակի կապակցությամբ 2008թ. հունվարի 10-ին դերասանական նույն խումբը հանրությանը կներկայանա նոր` «Անհանգիստ հոգի» ներկայացումով: «Ներկայացումը մի փոքր ինքնակենսագրական է, սակայն բեմադրված է այնպես, որ հետաքրիր է լինելու նաեւ հասարակության համար»,- նշեց Հ.Թոխատյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play